Զարմացած եմ, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ կան. Ռոբերտ Ամստերդամ
Կարդացեք նաև
Այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը նշել է, որ Ադրբեջանը երկու հայ միլիարդատիրոջ հետևից է ընկել՝ Սամվել Կարապետյան, Ռուբեն Վարդանյան։ Հիմա հարց, ինչո՞ւ է կալանավորվել Սամվել Կարապետյանը։
Փաստաբանը հիշեցրել է՝ Կարապետյանը ՀՀ-ում էր հոր քառասունքին մասնակցելու համար և քաղաքական որևէ գործընթացի մաս չէր ուզում կազմել, բայց նրան կալանավորեցին քաղաքական դրդապատճառներով:
«Ներպետական հանգամանքներից վախեցած Փաշինյանը ձերբակալել է մի մարդու, որը մասնակցում էր հոր հիշատակին նվիրված արարողությանը։ Մարդ պետք է հասկանա, թե ի՞նչ վախեր է ունեցել վարչապետն այդ քայլերին դիմելու համար։ Վարչապետը խախտում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները՝ Եկեղեցու հարցերին միջամտելու հարցում»,- ասել է Ամստերդամը։
Նրա խոսքով՝ Հայաստանում աշխատում է փաստաբանական պրոֆեսիոնալ խմբի հետ, և ջանք չի խնայելու հաղթելու անարդարությանը։
«Ես զարմացած եմ, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան, մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը դրա համար պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Ամստերդամը։
«Դիսնեյլենդում կառուցված մեղադրանք է և նրանք դա շատ լավ գիտակցում են։ Սա սովորաբար ավտոկրատ ռեժիմները օգտագործում են քաղաքական իրենց ընդդիմախոսներին նստեցնելու համար։ Հունիսին 17-ից առաջ նման մեղադրանք չի եղել»,-ասել է նա և նշել, որ նույնիսկ Վերաքննիչ դատարանը առաջին նման մեղադրանքը ներկայացնելու դեպքում չի ընդունել, քանի որ հիմնավոր կասկածի շեմը չի հաղթահարել։
«Կառավարությունը փորձում է Կարապետյանի վարկանիշը գցել և դա անում են, որովեհտև վախենում են գալիք ընտրություններից և վարչապետի վայելած ժողովրդականությունից։ Նրա վայելած ժողովրդականությունը նույն աստիճան է, ինչ Օտտավայում ձմեռը, ինչ կարողանում է անում է մարդը»,-նշել է նա։
Փաստաբանը նկատել է, որ շատ երկներում է որպես փաստաբան ընդդիմադիրների շահերը պաշտպանել. «Նույնիս տանզացիաները կամաչեին Կարապետյանի պես քրեական գործ ունենալ։ Վարչակազմը պետք է գլուխները կախի ամոթից, աֆրիկյան ամենաքնձռոտ երկրի ստանդարտից ավելի ցածր վարքագիծ եմ տեսնում»։
«Մենք պայքարելու ենք ամեն օր քաղբանտարկյալներին ազատելու համար։ Մենք Փաշինյանի իշխանությանը հանգիստ չենք տալու, պայքարելու ենք բացարձակապես իրավական ոլորտում, բայց միշտ, մինչև Սամվել Կարապետյանի ազատ արձակումը։ Այս հարցից կարևոր հարց չկա՝ բացառությամբ Բաքվում գտնվող գերիների վերադարձի հարցի»,- ասել է փաստաբանը։
Նա զարմազած է նաև Փաշինյանի տրամադրած ժամանակի ու ջանքերի վրա Բաքվում պահվող գերիների վերադարձն ապահովելու հարցում։
«Նիկոլ Փաշինյանը շատ վախեցած մարդ է, չգիտեմ՝ գիշերն ինչպե՞ս է քնում»,- ասել է Ամստերդամը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում