«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը

«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը

Երևանում տեղի ունեցավ «ՀԵԼԻՔՍ» բժշկական Լաբորատոր համալիրի պաշտոնական բացման արարողությունը։ «ՀԵԼԻՔՍ» միջազգային բժշկական լաբորատորիան մուտք է գործել Հայաստանի շուկա՝ բացելով սեփական տեխնոլոգիական հարթակը և մեկնարկելով ֆրանշիզային մոդելով ախտորոշիչ կենտրոնների ցանցի, ինչպես նաև կորպորատիվ ուղղության զարգացումը։

Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին «ՀԵԼԻՔՍ»-ի և «ՀԵԼԻՔՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի ղեկավարները, բժշկական և գիտական համայնքի ներկայացուցիչներ, գործարար գործընկերներ և հրավիրված հյուրեր։

Հայաստանի շուկա «ՀԵԼԻՔՍ»-ի մուտքով երկրի բնակիչներին հասանելի կլինեն միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացվող լաբորատոր ախտորոշման ծառայություններ։ «ՀԵԼԻՔՍ»-ը ԱՊՀ-ում առաջին և միակ լաբորատորիան է, որը ստացել է CAP-ի (The College of American Pathologists՝ Ամերիկյան ախտաբանների քոլեջ) որակի չափանիշներին համապատասխանության հավաստագիր։ Այն հաստատում է, որ ընկերության լաբորատոր հետազոտությունների որակի կառավարման համակարգը համապատասխանում է աշխարհի լավագույն լաբորատորիաների մակարդակին։

Երևանում «ՀԵԼԻՔՍ»-ի տեխնոլոգիական հարթակի գործարկումը հնարավորություն կտա առավելագույնս կրճատել ամենատարածված և պահանջված հետազոտությունների արդյունքների ստացման ժամկետները։ Ընդհանուր առմամբ, ընկերության կատալոգում հասանելի կլինի ավելի քան 3600 հետազոտություն, այդ թվում՝ բարդ գենետիկական, հյուսվածաբանական և իմունոհյուսվածաքիմիական թեստեր, ներառյալ ուռուցքաբանական և սոցիալական նշանակություն ունեցող այլ հիվանդությունների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունները։

«Հայաստանի շուկա մուտք գործելը «ՀԵԼԻՔՍ»-ի համար մեծ քայլ է դեպի միջազգային գործընկերություն և հանրապետությունում զարգացում, ինչպես նաև մեր առաքելության շարունակությունն է՝ որակյալ լաբորատոր ախտորոշումն իսկապես հասանելի դարձնել։ Մենք ցանկանում ենք, որ ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ հեռավոր շրջաններում մարդիկ ստանան ժամանակակից միջազգային մակարդակի ծառայություններ։ Մեզ համար կարևոր է մեր կարողությունները ինտեգրել հանրապետության առողջապահական համակարգին և գործընկերների հետ համատեղ աշխատել, որպեսզի ախտորոշումն ավելի հասանելի դառնա, իսկ առողջության կառավարումը՝ ավելի պարզ», – նշել է «ՀԵԼԻՔՍ»-ի գլխավոր տնօրեն Յուրի Վլադիմիրովիչ Անդրեյչուկը։

Նախագծում «ՀԵԼԻՔՍ»-ի ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի ավելի քան 2,5 միլիարդ դրամ։ Նախագծի իրականացման շրջանակում կստեղծվի ավելի քան 200 աշխատատեղ, որոնցից ավելի քան 100-ը՝ բժշկական անձնակազմի համար։

Երևանում բացված լաբորատոր համալիրը զբաղեցնում է 850 քմ տարածք և համալրված է համաշխարհային առաջատար արտադրողների, այդ թվում՝ Roche Diagnostics-ի և Mindray-ի սարքավորումներով ու ռեագենտներով։ Համալիրը դարձել է ընկերության կառուցվածքում թվով իններորդը և ԱՊՀ երկրներում «ՀԵԼԻՔՍ»-ի երրորդ լաբորատոր համալիրը։

Նոր համալիրի առանցքային տեխնոլոգիական առավելություններից է Հայաստանում առաջին լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագիծը, որը վերլուծիչ սարքերը միավորում է միասնական համակարգում։ Այն հնարավորություն է տալիս ապահովել լաբորատոր համալիրի բարձր թողունակությունը՝ օրական ավելի քան 20 000 հետազոտություն, նվազագույնի հասցնել մարդկային գործոնի ազդեցությունը և ապահովել հետազոտությունների բարձր ճշգրտություն ու իրականացման կարճ ժամկետներ։

«Համալիրի առանցքային առավելությունը կլինի Հայաստանում առաջին լիովին ավտոմատացված լաբորատոր հոսքագիծը, որը վերլուծիչ սարքերը միավորում է միասնական համակարգում։ Հանրապետության համար այս նորարարական լուծումը հնարավորություն կտա ապահովել լաբորատոր համալիրի բարձր թողունակությունը՝ օրական ավելի քան 20 000 հետազոտություն, ինչպես նաև երաշխավորում է մարդկային գործոնի բացառում, անգերազանցելի ճշգրտություն և հետազոտությունների իրականացման նվազագույն ժամկետներ», – պատմել է «ՀԵԼԻՔՍ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Դարյա Գորյակինան։

Հայաստանում նախատեսվում է բացել առնվազն 30 ախտորոշիչ կենտրոն, որոնցից առաջինները կսկսեն գործել Երևանում։ Կենտրոններում հաճախորդները կկարողանան հանձնել անալիզներ, ստանալ բժիշկների խորհրդատվություն, ինչպես նաև անցնել ուլտրաձայնային հետազոտություն, ԷՍԳ և այլ հետազոտություններ։ Հետազոտությունների ամբողջական կատալոգը և պատվերի առցանց ձևակերպումը հասանելի են helixlab.am կայքում։

Հետագայում ցանցի զգալի մասը կձևավորվի Հայաստանի մարզերում։ Դա հնարավորություն կտա էապես բարձրացնել ժամանակակից լաբորատոր ախտորոշման հասանելիությունը երկրի ողջ բնակչության, այդ թվում՝ հեռավոր շրջանների բնակիչների համար և, անկախ բնակության վայրից, տրամադրել միջազգային մակարդակի ծառայություններ։

«Հայաստանի լաբորատոր ախտորոշման շուկան դինամիկ աճ է ցուցաբերում, և դա լավ հնարավորություններ է բացում մեր առջև։ Մեր նպատակն է ստեղծել «ՀԵԼԻՔՍ»-ի ախտորոշիչ կենտրոնների ցանց, որը երկրի ողջ բնակչությանը կապահովի ժամանակակից և հուսալի բժշկական ծառայություններով։ Մեր ծրագրերում է նաև կորպորատիվ վաճառքների ուղղության զարգացումը։ «ՀԵԼԻՔՍ»-ի հետ համագործակցությունը օրինաչափ և ռազմավարական նշանակություն ունեցող քայլ էր, քանի որ մենք լավ ծանոթ ենք ապրանքանիշի և ռուսաստանյան շուկայի բարձր չափանիշներին», – ընդգծել է «ՀԵԼԻՔՍ ՀԱՅԱՍՏԱՆ»-ի գլխավոր տնօրեն Սոննա Բաբայանը։

Հայաստանի շուկա մուտք գործելու համար «ՀԵԼԻՔՍ»-ը պայմանագիր է կնքել գլխավոր ֆրանչայզի գործընկերոջ հետ։ Գործընկերը զարգացնելու է ախտորոշիչ կենտրոնների ցանցը, ինչպես նաև աշխատելու է կորպորատիվ շուկայում՝ համագործակցելով այլ բժշկական կենտրոնների հետ։

Տեղեկանք ընկերության մասին․

«ՀԵԼԻՔՍ» միջազգային բժշկական լաբորատորիան Ռուսաստանում և ԱՊՀ-ում մասնավոր լաբորատոր ախտորոշման առաջատարներից մեկն է և շուկայում գործում է 1998 թվականից։ «ՀԵԼԻՔՍ» ապրանքանիշի ներքո Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ավելի քան 270 քաղաքներում բացվել է ավելի քան 1100 ախտորոշիչ կենտրոն։

Ընկերությունը հետազոտությունների իրականացման ոլորտում համագործակցում է ավելի քան 4000 մասնավոր և պետական բժշկական հաստատությունների հետ։ Ընկերության կառուցվածքում գործում է 9 տեխնոլոգիական հարթակ՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Կրասնոդարում, Նովոսիբիրսկում, Մինսկում, Ալմաթիում և Երևանում։

Ռուսաստանում սպառողների կողմից «ՀԵԼԻՔՍ»-ը ճանաչվել է «№ 1 ապրանքանիշ» ախտորոշիչ լաբորատորիաների շարքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում