Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը թաքցնում են. Արա Զոհրաբյան
Նմանատիպ
Փաստաբան Արա Զորաբյանը հայտնում է, որ այսօր առավոտյան ձերբակալվել ու ՀՀ քննչական կոմիտե են տարվել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ու թեմի ևս 5 հոգևորական։ Նա նաև նշել է, որ Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ:
Արագածոտնի թեմի 5 հոգևորականի և Մկրտիչ Սրբազանին բերման են ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո:
«Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է:
Սա Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը Հայկ Պռոշյան) իրավունքի կոպիտ խախտում է:
Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը)։
Ըստ այդ նորմի՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:
Հ.Գ. Բերման են ենթարկվել նաև հետևյալ քահանաները՝
Տեր Փառեն
Տեր Մանուկ
տեր Հայկ
տեր Մկրտիչ
Տեր Ղևոնդ
Բերման են ենթարկվել նաև Արագոծոտնի թեմի աշխարհիկ աշխատակիցներ»,- հայտնում է Արա Զոհրաբյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում