Մկրտիչ Սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է․ Սրբազանին տանում են կալանքի

Մկրտիչ Սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է․ Սրբազանին տանում են կալանքի

Արա Զոհրաբյանը հայտնել է, որ ՄԻՊ-ից տեղեկացել են, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը գտնվում է Կենտրոնի քննչական բաժնում։

Նա նաև հայտնել է, որ այսօր առավոտյան բերման ենթարկված քահանաներից Տեր Փառենը, ով արդեն դուրս է եկել քննչականից, ցուցմունք չի տվել,  պնդել է, որ իրեն հրավիրեն փաստաբանով։

«Տեր Փառենին հրավիրել են վաղը փաստաբանով»,- ասել է Ա. Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նշել է, որ  ՔԿ-ն ձերբակալել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին, նրան կալանքի են տանում։

«Նրա նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել` հավաքների հետ կապված ու քվեարկության արդյունքների վրա ազդելու համար»,- նշել է փաստաբանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում