Սրբազանի, հոգևորականների և թեմի աշխատակիցների հանդեպ իրականացվել են ապօրինի գործողություններ․ «Մեր ձևով»

Սրբազանի, հոգևորականների և թեմի աշխատակիցների հանդեպ իրականացվել են ապօրինի գործողություններ․ «Մեր ձևով»

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը դատապարտում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի ապօրինի կալանավորումը և թեմի մյուս հոգևորականների և աշխատակիցների հանդեպ օրենքի կոպտագույն խախտմամբ իրականացված քննչական գործողությունները․ հայտարարությունը տարածել է «Մեր ձևով» շարժումը։

«Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սանձազերծված համակարգային և ուղղորդված հարձակումներն նպատակ են հետապնդում հարված հասցնել մեր ազգային ինքնությանը և կազմաքանդել մեր ազգային ինստիտուտները։

Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է»,-ասված է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում