Խոստացված խաղաղությունը վեր է ածվել ներքին ահաբեկման մեթոդի. Անանյան
Կարդացեք նաև
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Իշխանության կողմից բիրտ ուժի ցուցադրությունը նախընտրական ժամանակաշրջանում սեփական էլեկտորատին հասցեագրված մանիպուլյատիվ ազդակներով պողպատե մանդատի` մուրճի «զորության» ցուցադրություն է: Սակայն իրականում այսպիսի վարքագիծը խոսում է այս իշխանության խոցելիության ու ներքին վախերի մասին։ Որովհետև ուժի և վախի մթնոլորտի միջոցով հասարակության վերահսկողությունը քաղաքական լեգիտիմության ձև չէ, այլ դրա բացակայության ամենավառ ապացույց։
Այս հակասությունը պարզ է: Խոստացված խաղաղությունը վեր է ածվել ներքին ահաբեկման մեթոդի, իսկ խոստացված անվտանգությունը՝ հանրության ներքին վախերի շահագործման։ Երբ իշխանությունը խաղաղության անունը շահարկում է բռնության և լռեցման գործիք դարձնելու համար, այն դառնում է ոչ թե խաղաղարար, այլ բռնակալ իշխանություն։