Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը․ Վարդևանյան

Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը․ Վարդևանյան

«Մեր ձևով» շարժման երթը Ազատության հրապարակից հասել է Ազգային անվտանգության շենքի մոտ է։

ԱԱԾ-ի մոտ Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել կուսակցության նախագահի պաշտոնը՝  «Մեր ձևով» շարժման՝ կուսակցություն դառնալու պահից։

Նշենք, որ ԱԱԾ-ի շենքի մոտ են բերվել մեծաթիվ ոստիկանական ուժեր, որոնք մի քանի շարքով շրջապատել են շենքը։

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ԱԱԾ-ի մոտ հայտարարել է, որ շարժումն ուխտագնացություն է կազմակերպելու դեպի Մայր Աթոռ։

«Վաղը ժամը 17.30–ին հանդիպում ենք Մայր Աթոռում»,-հայտարարել է Կարապետյանը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում