Գարեգին Երկրորդը հանդիպում է ունեցել Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ

Գարեգին Երկրորդը հանդիպում է ունեցել Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ

Հոկտեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Վայոց Ձորի և Տավուշի թեմերի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ Վայոց Ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:

Նորին Սրբությունը իր հայրական սերն ու օրհնությունն է փոխանցել քահանա հայրերին՝ հորդորելով հոգեխնամ իրենց առաքելությունն արդյունավոր իրականացնել և հայորդիների մեջ զորացնել հավատքը, միասնության ու խաղաղության ոգին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում