«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ 2028թ․ վերջին․ Ալիև

«Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ 2028թ․ վերջին․ Ալիև

Ադրբեջանի և Ղազախստանի Բարձրագույն միջպետական ​​խորհրդի երկրորդ նիստում իր ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ այսօր նշանավորվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր դարաշրջանի սկիզբը։

Ըստ նրա՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց է տալիս, որ երկու երկրներն էլ ցուցաբերել են քաղաքական կամքի զգալի մակարդակ։

«Եվ, իհարկե, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում արժանի է ամենաբարձր գովասանքի։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը, ըստ էության, վերջ դրեց երկարատև հակամարտությանը և բացում է զարգացման մեծ հեռանկարներ, այդ թվում՝ ավելի լայն տարածաշրջանային համատեքստում»,- նշել է Ալիևը։

Ալիևը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացվել է։

«Պետք է նաև ասեմ, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, և առաջին նման տարանցիկ բեռը ղազախական հացահատիկի խմբաքանակն էր դեպի Հայաստան։ Կարծում եմ՝ սա նաև լավ ցուցանիշ է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը այլևս միայն թղթի վրա չէ, այլև գործնականում», – ասել է նա։

Ըստ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ 2028թ․ վերջին։ «Բացի այն փաստից, որ մենք այժմ ամեն ինչ պլանավորում և իրականացնում ենք, Զանգեզուրի միջանցքի նախագիծը նույնպես հսկայական ներուժ ունի։ Ադրբեջանի ներսում բոլոր ճանապարհային և երկաթուղային կապերը կավարտվեն մինչև հաջորդ տարվա կեսերը։ Մենք հույս ունենք, որ սա նույն արագությամբ կիրականացվի նաև այլ երկրներում, և այդ դեպքում Զանգեզուրի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ մինչև 2028 թվականի վերջը», – ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում