Այս ընտրություններով պետք է ապացուցենք, որ եկեղեցու դեմ արշավող ուժը չի կարող իշխանություն ձևավորել. Վանեցյան
Կարդացեք նաև
«Փոփոխություններն անհրաժեշտ են, բայց մենք չենք սահմանափակվելու Վաղարշապատով»,– Վաղարշապատում մեկնարկած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ «Հայրենիք» կուսակցությունը Վաղարշապատում լուծելու է կարևորագույն քաղաքական հարց․
«Վաղարշապատինը համապետական ընտրություններից առաջ միակ ընտրությունն է, և այստեղ մենք պետք է ցույց տանք, թե ով ենք մենք, ինչ ենք անելու և ինչ պետք է անենք, երբ ազատվենք այս դավաճանական իշխանություններից։ Սիրելի՛ վաղարշապատցիներ, գիտակցեք, որ այս ընտրությունը սովորական չէ․ այն տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանի գործող իշխանությունները թիրախավորում են հայկական պետությունը և Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Այս ընտրություններով պետք է ապացուցենք, որ մի քաղաքական ուժ, որն արշավ է սկսել եկեղեցու դեմ, չի կարող իշխանություն ձևավորել և չի կարող նույնիսկ մեկ ձայն ստանալ ողջ հայության հոգևոր մայրաքաղաքում»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում