ԱՄՆ Սենատը համաձայնեցրել է Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը․ Bloomberg
28/07/2026 18:47
Կարդացեք նաև
ԱՄՆ Սենատի անդամները համաձայնեցրել են Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
Փաստաթուղթը նախագահ Դոնալդ Թրամփին հնարավորություն կտա սահմանել մինչև 500 տոկոսի չափով մաքսատուրքեր ռուսական ծագման ապրանքների նկատմամբ, ինչպես նաև լրացուցիչ մինչև 100 տոկոսի չափով մաքսատուրքեր այն երկրների համար, որոնք շարունակում են ձեռք բերել ռուսական էներգակիրներ։
Bloomberg-ի տվյալներով՝ Սենատը կարող է ընդունել օրինագիծն արդեն ընթացիկ շաբաթվա ընթացքում։ Սակայն Ներկայացուցիչների պալատի արձակուրդի պատճառով այն, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի ոչ շուտ, քան սեպտեմբերին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում