Հովհաննավանքում Փաշինյանի հովանավորած արարքները հանցագործություն են․ Թաթոյան
Կարդացեք նաև
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրել է․ «Կիրակի Հովհաննավանքում Փաշինյանի հայտարարած ու նաև հովանավորած արարաքները հանցագործություն են, որոնք պատժելի են ՀՀ քրեական օրենսգրքով։
ՔՊ-ն գործում է հստակ կեղծիքների հստակ սխեմայով, որոնք պարզաբանում եմ տեսանյութում: Նրանք ուղղակի քանդում են պետությունը, պառակտում մեր ժողովրդին իրար հետ, ավերում են Հայոց Եկեղեցին ու արժեքները»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկվա ԱԺ նիստում, խոսելով Հովհաննավանքի մասին, նշել էր, որ Հովհաննավանքն ու այլ հուշարձաններ Կառավարության հաշվեկշռում են, հիմքերը կան, որ դրանք վերադարձնենք հանրությանը։ Նա տեղեկացրել էր, որ կիրակի գնալու է Հովհաննավանք, մասնակցելու Սուրբ պատարագի և Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանի ձեռքից հաղորդություն ստանալու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում