Չինաստանը գաղտնի պայմանավորվել է հութիների հետ՝ նավթի մատակարարումները փրկելու համար․ Reuters

Չինաստանը գաղտնի պայմանավորվել է հութիների հետ՝ նավթի մատակարարումները փրկելու համար․ Reuters

Չինաստանը ուղիղ բանակցություններ է վարել Եմենի «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման հետ՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով իր նավթատարների անվտանգ անցումն ապահովելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ Պեկինը դարձել է առաջին երկրներից մեկը, որը անմիջական կապ է հաստատել հութիների հետ այն բանից հետո, երբ շարժումը հայտարարել էր Սաուդյան Արաբիայի նավահանգիստների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մտադրության մասին։

Չինաստանը ձգտում է պահպանել Կարմիր ծովի սաուդյան նավթային տերմինալներից, մասնավորապես Յանբու նավահանգստից, հում նավթի մատակարարումները։

Reuters-ի տեղեկություններով՝ հութիների հայտարարած սահմանափակումներից հետո առնվազն չորս սաուդյան նավթով բեռնված տանկեր, որոնք ուղևորվում էին Չինաստան, անվտանգ անցել են Բաբ էլ-Մանդեբի նեղուցով։ Նշվում է, որ չինական իշխանությունները յուրաքանչյուր նավի երթն առանձին համաձայնեցրել են հութիների հետ, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին երկու կողմերն էլ տեղեկացրել են Իրանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում