Իրենք նույնիսկ եկեղեցում իրենց տահելու տարրական գիտելիքներ չունեն, պարզ է՝ շատ-շատերի դեպքում առաջին պատարագն է. Թովմաս Առաքելյան
Նմանատիպ
«Եթե 2018 թվականի իշխանափոխության օրերին իրենց հիմնական հենասյունը Հայաստանում գործող որոշ աղանդավորական կառույցներ էին, այսօր նույնիսկ աղանդավորներն են վախենում, արհամարհում այս գործընթացներն ու իրենց պահվածքը»,- Մայր Աթոռում Սուրբ պատարագից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Թովմաս ուրարակիր Առաքելյանը։
Նա վստահ է, որ այս իշխանությունները կուզեին աղանդավորական խմբերով քանակ ցույց տալ, բայց այսօր ստիպված են քանակ ցույց տալ բացառապես նախարարներով, ստախոսներով, ուժայիններով։
Լրագրողի դիտակմանը, որ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից մատուցված «պատարագի» ընթացքում եկեղեցու ներսից մարդիկ դուրս են եկել, ներս մտել, նա ասաց. «Տարրական դատիարակություն է՝ եկեղեցում չխոսելը, գլխաշոր կրելը, խաչակնքվելը։ Առավոտյան հպանցիկ մեկ-երկու կադրեր նայեցի Հովհաննավանքից։ Ինձ համար ակնհայտ էր, որ իրենք նույնիսկ տարրական դաստիարակության տարրերը չեն պահում, տարրական գիտելիքներ չունեն, որովհետև պարզ էր՝ շատ-շատերի դեպքում առաջին պատարանգ է, որը մեկնաբանելի էլ չէ»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում