Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է Գազայի հատվածին հարվածներ հասցնելու պլանների մասին
29/10/2025 09:15
Նմանատիպ
Իսրայելն ԱՄՆ-ին տեղեկացրել է Գազայի հատվածին հարվածներ հասցնելու պլանների մասին. հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Նեթանյահուն փորձել է կապ հաստատել Թրամփի հետ ՝ «կանաչ լույս» ստանալու համար, սակայն աղբյուրը չի կարողացել պարզել՝ արդյոք տեղի է ունեցել խոսակցությունը:
Հիշեցնենք, որ Նեթանյահուն հրամայել էր Իսրայելի բանակին անհապաղ հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ ՀԱՄԱՍ-ն էլ իր հերթին հետաձգել է իսրայելցիների մարմինների հանձնումը Թել Ավիվին՝ Իսրայելին մեղադրելով Գազայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում