«Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան»․ վաղը մեկ անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով․ Նարեկ Կարապետյան

«Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան»․ վաղը մեկ անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով․ Նարեկ Կարապետյան

«Մեր ձևով» շարժման խորհրդի համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Երեկ իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին:

Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։

Հարգելի՜ հայրենակիցներ,

Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ):

Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում