Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղում էին. Դանիելյան

Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղում էին. Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստան» խմբակցության գործընկերներ Ագնեսա Խամոյանի և Աղվան Վարդանյանի հետ ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցինք Բագրատ և Միքայել Սրբազաններին:
Սրբազան հայրերի ոգին, տրամադրությունն ու վճռականությունը տեղում էին: Հերթական անգամ մեզ դիմավորեցին իրենց բնորոշ հանդարտությամբ և լավատեսությամբ:

Բագրատ և Միքայել Սրբազաններն անազատության մեջ հայտնվելով՝ իրենց ամենօրյա աղոթքներում մշտապես հիշատակում են մեր ազգն ու հայրենիքը: Սրբազանների կոչն է, որ փորձություններով լի այս ժամանակներում բոլորս համախմբվենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ: Որևէ պահի չընկրկենք, չնահանջենք ճշմարիտի ու արդարության համար մղվող պայքարից:

Եթե մեր հոգևոր հայրերը պատվով և արժանապատվությամբ են ընդունում իրենց ուղղված հալածանքները, ապա մենք՝ ազատության մեջ լինելով՝ որևէ պահի տրտնջալու, վարանելու իրավունք չունենք:

Սրբազանների մեկուսացումը մեծագույն ամոթ և խարան է գործող իշխանությունների համար: Բայց վստահ եմ, որ միասնական լինելու դեպքում թերթելու ենք այս ամոթալի էջը ևս:

«Աշխարհում դուք նեղություն կունենաք, բայց քա՛ջ եղեք, ես հաղթեցի աշխարհին»
Հովհաննես 16։33»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում