Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը TRIPP-ը բնորոշել է որպես «կեղծ երթուղի» և նախազգուշացրել Թեհրանի «կարմիր գծերի» մասին
Կարդացեք նաև
Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհամմադ Մոխբերը X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ անդրադարձել է հայ-ամերիկյան TRIPP նախագծին՝ այն դիտարկելով Հորմուզի նեղուցով անցնող երթուղու համատեքստում։ Ըստ Մոխբերի՝ «կեղծ երթուղիները» երբեք չեն փոխարինի «իրական միջանցքներին»՝ անկախ նրանից, թե դրանք գտնվում են Իրանի հարավում, թե հյուսիսում, և խոսքը վերաբերում է Հորմուզի նեղուցով անցնող հարավային երթուղուն, թե TRIPP-ին։
Իր գրառման մեջ իրանցի պաշտոնյան TRIPP-ը բնորոշել է որպես «այսպես կոչված Զանգեզուր»՝ ընդգծելով, որ տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական շահերը Թեհրանի համար «կարմիր գիծ» են, և իրանական կողմը թույլ չի տա անտեսել դրանք։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում