Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է․ Տեր Եսայի
03/11/2025 13:32
Նմանատիպ
Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է, @ArmeniaSputnik-ին ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչպես և Հովհաննավանքը, Մայր աթոռի հաշվեկշռում է։
Նշենք, որ Տեր Թադեն նախօրեին Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան` խմբ․) մատուցած «պատարագին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում