1908-ին ով ասում էր՝ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական․ 7 տարի հետո 1915-ն էր. Կարապետյան

1908-ին ով ասում էր՝ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական․ 7 տարի հետո 1915-ն էր. Կարապետյան

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը գրում է․ «Քարտեզի վրա չկա Սևանա լիճ, կա Գոյչա։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողեր»,-Ալիևը հայտարարել է այս շաբաթ։

«1908 թվականին Օսմանյան կայսրությունում հեղափոխություն էր։
Երիտթուրքերը եկել էին իշխանության «Միություն և առաջադիմություն» կարգախոսով։
Հայ գրեթե բոլոր գործիչները ոգևորվել էին և աջակցում էին նրանց։

Պայմանավորվել էին, որ հայերը պետք է զինաթափվեն, իսկ դրա դիմաց կստանան քաղաքակիրթ ձևով իրենց կարիքներին հասնելու իրավունք՝ Օսմանյան Թուրքիայի Ազգային ժողովում։

Ով ասում էր, որ չարժե վստահել թուրքերին, հայտարարվում էր հետադիմական։ Հայերը համաձայնվեցին զինաթափվել:

Յոթ տարի հետո՝ 1915 թվականն էր»,- գրել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում