Իշխանության համար նվազագույն խնդիրը քաղաքական գործերի շարունակականության ապահովումն․ Աբրահամյան

Իշխանության համար նվազագույն խնդիրը քաղաքական գործերի շարունակականության ապահովումն․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունն ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդումները բազմասերիանոց օպերացիաների է վերածում` ոստիկանական գործողություններից մինչև դատական ատյաններ:

Օրինակ` Սերժ Սարգսյանի դեմ քրեական գործերը, որոնք հիմնված են կեղծ մեղադրանքների և մտածածին իրողությունների վրա, 7 տարուց ավելի է անպտուղ շարունակվում:

Այս գործերի տակ բացի քաղաքական կոնտեքստից այլ բան գոյություն չունի և որքան էլ իրավապահները ջանքեր են գործադրում «постставной» դեմքեր ներգրավելու ու գործի գեղարվեստական մասն ապահովելու համար, դրանք տարբեր փուլերում փլուզվում են:

Սակայն իշխանության համար նվազագույն խնդիրը քաղաքական գործերի շարունակականության ապահովումն է` կոնկրետ անձանց հնարավորինս քաղաքականությունից դուրս պրոցեսներով ծանրաբեռնելու և թեման քարոզչական նպատակներով օգտագործելու համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում