Ես որտեղից եմ փախել, որ այստեղից փախչեմ, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ. Սերժ Սարգսյան
Նմանատիպ
Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արձագանքելով այն հարցին, որ, ըստ դատախազության, օպերատիվ տվյալներ են ստացել, որ պատրաստվում է լքել Հայաստանը և չվերադառնալ, ասել է․ «Ձեզ թվում է՝ ես նման եմ մարդու, ով կարող է փախչել։ Ես որտեղից եմ փախել, որ այստեղից փախչեմ»։
Նա շարունակել է. «Նույնիսկ եթե վստահ լինեմ, որ Հայաստանի որևէ դատարան ինձ կդատապարտի մահապատժի, ես իմ երկրից չեմ գնա, սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ։ Իմ երկիրն է, ես իմ երկրից ո՞ւր պետք է փախչեմ»։
Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ օպերատիվ տվյալներով ինքն արդեն վաղուց պետք է փախած լիներ։
Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե իրակա՞ն է համարում իշխանության պնդումները, թե խաղաղությունը գալիս է Հայաստան ռուսական և ղազախական ցորենի տեսքով, այն դեպքում, երբ Ալիևը զուգահեռ հայտարարում է Հայաստանը պատմական Ադրբեջանն է, իսկ Սևանա լիճը Գյոյչա լիճ է, նշել է․ «Ես չեմ տեսնում խաղաղություն, ուղղակի չեմ տեսնում»։
Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը լրագրողներին հայտնել է, որ մեղադրող կողմի միջնորդությունը մերժվել է՝ բացակայելու արգելք խափանման միջոցը չի կիրառվել, կիրառված է գրավ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում