Ուկրաինան կարող էր դառնալ Եվրոպայի մարգարիտը, իսկ նրանք այլասերեցին ու բռնաբարեցին այն․ Զախարովա

Ուկրաինան կարող էր դառնալ Եվրոպայի մարգարիտը, իսկ նրանք այլասերեցին ու բռնաբարեցին այն․ Զախարովա

РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինան բոլոր հնարավորություններն ուներ գործնականում դառնալու Եվրոպայի կենտրոնի տնտեսական մարգարիտն ու կերակրողը, եթե չլինեին եվրոպացիները, որոնք այն այլասերեցին։

«Նրանք (եվրոպացիները) խաթարեցին իրավիճակը մի երկրում, որն իր ռեսուրսային բազայի շնորհիվ ուներ իսկական կերակրող դառնալու բոլոր հնարավորությունները։ Ուկրաինան ուներ բոլոր հնարավորությունները դառնալու Կենտրոնական Եվրոպայի գրեթե տնտեսական մարգարիտը, եթե նրանք  այդպես չվարվեին նրա հետ։ Բայց փոխարենը նրանք այլասերեցին այն, բռնաբարեցին և հիմա նրա վերջն են տալիս»,- ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում