Փաշինյանը նախընտրական մանիպուլյացիայի է գնում՝ ԶՈւ-ում 700 000 դրամ աշխատավարձ ստանալու հնարավորությունը ներկայացնելով փաստ. Աբրահամյան

Փաշինյանը նախընտրական մանիպուլյացիայի է գնում՝ ԶՈւ-ում 700 000 դրամ աշխատավարձ ստանալու հնարավորությունը ներկայացնելով փաստ. Աբրահամյան

Փաշինյանն ակնհայտորեն մանիպուլյացիայի է գնում՝ հայտարարելով, թե պայմանագրային  զինծառայողներն ատեստացիայի դեպքում մինչև 700 000 աշխատավարձ ստանալու հնարավորություն ունեն։

«Նման հայտարարության համար հիմք է հանդիսանում առջևում սպասվող նախընտրական քարոզչական ընթացքը, և նա փորձում է  հնարավորությունը ներկայացնել փաստ»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանը նշել է, որ երկրում 40 տոկոսից ավելի զինծառայող արտեստացիայի քննություն չի հանձնում։ «Այսինքն՝ ոչ միայն զրկված են համեմատաբար բարձր աշխատավարձ ստանալուց, այլ նաև դա խոսում է զորքերում առկա մարտական պատրաստվածության վիճակի մասին, որովհետև քննությունները ենթադրում են վեցամսյա պարապմունքներ և հաստատում»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է 700 000 դրամ աշխատավարձին, ապա Աբրահամյանը նշեց, որ ԶՈւ-ում նման աշխատավարձ ստանալու համար պետք է ատեստացիայի քննությունը հանձնել 5 գնահատականով։

«Իսկ այն ցուցանիշները, որոնք կան և ծանոթ եմ, ցույց են տալիս, որ շարքային պայմանագրային անձնակազմի աննշան մասն է 5 գնահատական ստանում և հնարավորություն ստանում աշխատավարձն էական բարելավել և մոտեցնել 700 000-ի»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում