Նիկոլն իր վարքագծով ու գործողություններով փորձում է նմանակել տխրահռչակ Պապ թագավորին. Պապը, այնուամենայնիվ, դավաճան չէր. Հովասափյան

Նիկոլն իր վարքագծով ու գործողություններով փորձում է նմանակել տխրահռչակ Պապ թագավորին. Պապը, այնուամենայնիվ, դավաճան չէր. Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Եկեք հասկանանք, թե ինչո՞ւ իրականությունից կտրված Նիկոլ Փաշինյանը, ով այդքան սիրում է տարբեր պատմական կերպարների հետ համեմատվել (անգամ կերպարային նմանակմամբ), չի համեմատվում և որպես պատմական «прототип» չի ընտրել, ասենք, Արտաշես Առաջին Բարեպաշտին, Լևոն Երկրորդին, Գագիկ Առաջինին կամ Հեթում Առաջինին, ովքեր հայոց պատմության մեջ անջնջելի հետք են թողել, եղել են պետականստեղծ արքաներ, այլ ամեն անգամ իրեն համեմատում է պատմության մեջ բավականին հակասական կերպար հանդիսացող, շատ կարճ ժամանակահատված կառավարած, արկածախնդիր Պապ թագավորի հետ։ Կասկած չունեմ, որ Նիկոլը փայլուն տեղյակ է թվարկածս արքաների գործին ու քաղաքական գործունեությանը, սակայն նախապատվությունը տալիս է Պապին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում