Ֆինանսական նորարարությունների աննախադեպ ներկայացում Երևանում. Միջազգային PLUS-Forum FinnօWay Armenia

Ֆինանսական նորարարությունների աննախադեպ ներկայացում Երևանում. Միջազգային PLUS-Forum FinnօWay Armenia

Երևանում մեկնարկեց առաջին FinnoWay Armenia 2025 միջազգային PLUS-ֆորումը: Այն կազմակերպվել է ՀՀ Կենտրոնական բանկի աջակցությամբ և Հարավային Կովկասի տարածաշրջանում առաջին ֆինանսատեխնիկական միջազգային ֆոումն է։

FinnoWay Armenia 2025 PLUS-ֆորումի մեկնարկն այսօր նոյեմբերի 11-ին էր, կշարունակվի նաև նոյեմբերի 12-ին Meridian ցուցահանդեսների կենտրոնում։ Միջոցառումը նվիրված է պետական ենթակառուցվածքների թվայնացման, ֆինանսական ծառայությունների սպասարկման սեգմենտի, ՏՏ և հեռահաղորդակցության, արդյունաբերության և այլ ոլորտների արդիական խնդիրներին: PLUS-Ֆորումի կազմակերպիչը PLUS Group-ն է, համակազմակերպիչը՝ Armenian Card ազգային վճարային համակարգը:
«Հայաստանը հետաքրքրված է թվայնացմամբ, իսկ թվայնացումը էկոնոմիկայի զարգացման խթանն է»,- ասաց PLUS-Ֆորումի կազմակերպչական կոմիտեի համանախագահ Կոնստանիտին Գրիզովն ավելացնելով, որ Ֆորումի ռազմավարական նպատակն է ստեղծել մասնագիտական հարթակ՝ պետության և գործարար համայնքի միջև երկխոսության համար։ Հայաստանը գտնվում է ակտիվ թվային զարգացման փուլում, և կարեւոր է միավորել կարգավորող մարմինների, ֆինանսական կառույցների, տեխնոլոգիական ընկերությունների և ներդրողների ջանքերը։

PLUS-Forum FinnoWay Armenia 2025-ի ընթացքում մոտ 1500 պատվիրակ քննարկել է թվային ֆինանսների ապագան, թվային փոխակերպման, նորարարությունների ներդրման և փոխգործակցության նոր մոդելների ձևավորման հիմնախնդիրները։ Ֆորումին մասնակցում էին Հայաստանի ֆինանսական կազմակերպություններից բազմաթիվ ընկերություններ, տեխնոլոգիական ընկերություներ։ Ըստ Կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաններս Խաչատրյանի՝ թվայնացման գործընթացը Հայաստանում ընթանում է տեմպերով, այն գտնվում է ինստիտուցիոնալ մակարդակում։

Մանրամասները՝ տեսանյությում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում