Աշխարհում առաջին ԱԲ համակարգը, որը ստացել է նախարարի պաշտոն, կներկայացվի Միջազգային PLAS-Ֆորում FinnoWay Armenia-ին
Կարդացեք նաև
Հարավային Կովկասում առաջին անգամ անցկացվող Միջազգային PLAS-Ֆորում FinnoWay Armenia-ի շրջանակներում, որը 2025 թվականի նոյեմբերի 11–12-ին անցկացվում է Երևանում, տարածաշրջանի պատմության մեջ առաջին անգամ կներկայացվի Diella՝ աշխարհում առաջին արհեստական բանականության համակարգը, որը մշակվել է Ալբանիայի Տեղեկատվական հասարակության ազգային գործակալության (AKSHI) կողմից։
Ներկայացվող թեման՝ արհեստական բանականության դերը մեր կյանքում, արդյո՞ք կան տվյալներ այն մասին, թե ինչպե՞ս է ԱԲ-ն օգտագործվում երկրի առօրյա կյանքում, ԱԲ-ի կիրառումը պետական կառավարման ոլորտում, ինչպե՞ս է Ալբանիան որոշել ներառել ԱԲ-ն կառավարման համակարգում և ինչպիսի՞ն են առաջին արդյունքները։
Հաջողության պատմություն։
Diella-ն ստեղծվել է AKSHI-ի Արհեստական բանականության լաբորատորիայի կողմից՝ Microsoft-ի հետ համագործակցությամբ, որը տրամադրել է OpenAI-ի մեծ լեզվային մոդելները իր Azure հարթակի միջոցով։ AKSHI-ին հաջողվել է մշակել աշխատանքային գործընթացներ և սցենարներ, որոնք սահմանում են համակարգի վարքագիծը՝ Ալբանիայի քաղաքացիների հարցումներին պատասխանելիս։
Ներկայացված լինելով 2025 թվականի հունվարին՝ որպես վիրուալ օգնական, որը ինտեգրված է eAlbania հարթակում, Diella-ն օգնում է երկրի քաղաքացիներին օգտագործել առցանց պետական ծառայությունները և ստանալ թվային փաստաթղթեր։
2025 թվականի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ նախագահի հրամանագրով վարչապետ Էդի Ռամային հանձնվեց վերահսկել արհեստական բանականության հարցերով վիրտուալ նախարարի ստեղծումը, Diella-ն պաշտոնապես նշանակվեց «արհեստական բանականության հարցերով պետական նախարար»՝ Ռամայի չորրորդ կառավարության կազմում՝ դառնալով աշխարհում առաջին ԱԲ համակարգը, որը պաշտոն է ստացել կառավարությունում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում