Հոգևորականների հարցաքննությունը ցածրակարգ ռեպրեսիա է․ Մարինե Ֆարմանյան

Հոգևորականների հարցաքննությունը ցածրակարգ ռեպրեսիա է․ Մարինե Ֆարմանյան

Իրավաբանների, փաստաբանների համար էլ անհասկանալի է, թե նախաքննական մարմինն ինչ է քննում, ինչ է ցանկանում իմանալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հայեցակարգային գրասենյակի պատասխանատու հայր Ռուբեն վարդապետ Զարգարյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը։

«Հայր Ռուբենին հանրային հարթակում, նաև լրատվամիջոցների հետ շփումների ժամանակ իր հնչեցրած արտահայտությունների շրջանակում հարցեր են ուղղվել։ Սա անտրամաբանական է, որովհետև հայր Ռուբենն իր կարծիքն արդեն իսկ հրապարակավ հայտնել է բոլորիս, այսինքն՝ հայտնի է, թե ինչ է ասել և ինչ է ասում որպես հոգևորական, որպես Հայաստանի քաղաքացի, հետևաբար մեզ համար էլ անհասկանալի է՝ ի՞նչ քննություն է, որ ի՞նչ պարզեն։

Մեր գնահատմամբ՝ ուղղակի նեղություն տալու, այսպես ասած, իբրև իրավական ահաբեկման ենթարկելու նպատակ է հետապնդում այս ամենը, որ տեսեք` մենք ձեզանով հետաքրքրված ենք, ձեր խոսքը գրաքննվում է։ Ցածրակարգ ռեպրեսիա է»,- ասել է Ֆարմանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում