Հերթական աննախադեպ աբսուրդը Սամվել Կարապետյանի գործով. Վարդևանյան
Կարդացեք նաև
Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման միջնորդության քննությունը տեղի կունենա նոյեմբերի 17–ին ժամը 10-ին Հակակոռուպցիոն դատարանում, այս մասին հայտնել է պաշտպան Արամ Վարդևանյանը։
Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը Վճռաբեկ դատարանից այսօր է միայն ստացել դատարանի որոշումը, որը հրապարակվել(ու) է նոյեմբերի 13–ին։
«Նոյեմբերի 14-ին, ես տեղեկանում եմ, որ նոյեմբերի 13–ին որոշում պետք է հրապարակվի, որոշումը չեմ ստանում, բայց քննիչը այն ստանում է»,–սոցցանցի ուղիղ եթերում ասել է Վարդևանյանը։
Փաստաբանը նկատել է, որ Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24, փաստորեն 2025 թվականի նոյեմբերի 13–ին արդեն որոշում է կայացրել։ «Պատկերացնում եք՝ նույնիսկ 1 ամիս չի պահանջվել Վճռաբեկ դատարանից, որ նման որոշում կայացնի, և սա իսկապես ռեկորդ է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում