Վազգենի ու Նարեկի հայհոյանքը կարող ես չհամարել նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա. Բաբայան

Վազգենի ու Նարեկի հայհոյանքը կարող ես չհամարել նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա. Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․«Իշխանությունը Վազգենի ու Նարեկի գործով փորձում է իր հիմնական զենքը՝ ստախությունն ու մանիպուլյացիան գործի դնել։

Օրինակ Հայկ Կոնջորյանը տեսանյութով ժողովրդին հարցնում է, թե արդյոք նորմալ են համարում հայհոյանքը եւ ծանր վիրավորանքը քաղաքական քննադատության մեջ եւ թե արդյո՞ք դա ժողովրդավարության ցուցիչ է:

Լսիր, սիրելի ժողովուրդ, չտրվես սրանց էժան տրյուկներին: Վազգենի ու Նարեկի փոդքաստի ընթացքում հնչած հայհոյանքն ու հասցրած ծանր վիրավորանքները կարող է եւ չհամարես նորմալ, բայց հաստատ է այն, որ դրանում հանցանք չկա ու դրա համար տղերքին կալանավորելն անթույլատրելի է իրավական իմաստով:

Տղերքը քաղաքական բանտարկյալներ են եւ դրանում երկրորդ կարծիք պարզապես չկա…
Սրա նպատակն ազատ մեդիան ճնշելն է, Իսկ կոնկրետ Antifake լրատվամիջոցը՝ փակելը»,-գրել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում