Խաչիկ Մանուկյանը կատարել է իր ընտրությունը
Կարդացեք նաև
Էջմիածնի մշակույթի տանը տեղակայված 14/13 ընտրատեղամասում իր քվեարկությունն է կատարել «Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու առաջադրված, գրող, հրապարակխոս Խաչիկ Մանուկյանը։
«Քվեարկելու եմ հանուն իմ համայնքի, զարթոնքի, հանուն հայի արժանապատվության, հանուն մեր արժեքներ»,-լրագրողների հետ զրույցում մինչ ընտրատեղամաս մտնելն ասել է Խաչիկ Մանուկյանը։
Նա ասել է՝ հանդիպումների ընթացքում տեսել է, որ մարդկանց հավատը փշարված է, անվստահություն կա ընտրությունների նկատմամբ։
«Ես կարծում եմ, որ պետք է սթափվեն, հասկանան, որ մեր ձայնի իրավունքը մենք են պաշտպանելու»,-նշել է Մանուկյանը։
Նա հավլել է, որ ընդդիմության հաղթանակը հնարավոր է համարում Վաղարշապատում, եթե լինի բարձր մասնակցություն։ Քվեարկությունից հետոո այլ ընդդիմադիր ուժերի հետ միավորվելու մասին հարցին ի պատասխան, Մանուկյանն արձագանքել է, իհարկե, միավորվելուն, հակառակ դեպքում կփոշիացնեն իրենց տրված քվեները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում