Հզոր ջրհեղեղ Հիմալայներում. հարյուրավոր զոհեր, անհետ կորած զբոսաշրջիկներ և նոր փլուզման վտանգ
Կարդացեք նաև
Նեպալում և հարևան Չինաստանում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում չորեքշաբթի օրը տեղի ունեցած աղետալի ջրհեղեղից հետո: Լեռնային գետն է փլուզվել սառույցի, ցեխի և քարերի հսկայական զանգված, ինչը հանգեցրել է ավերածությունների:
Աղետի հետևանքով զոհերի թիվն արդեն անցել է 360-ը։ Նեպալում հաստատվել է 359 մարդու մահ, իսկ 103 դի հայտնաբերվել է աղետի գոտուց շուրջ 100 կիլոմետր հեռավորության վրա գտնվող հարթավայրերում: Չինական կողմը հայտնում է 3 զոհի մասին: Ավելի քան 1000 մարդ շարունակում է անհետ կորած մնալ: Նեպալում անհայտ է շուրջ 550 օտարերկրացու ճակատագիր (այդ թվում՝ Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալայզիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի քաղաքացիներ), իսկ Տիբեթի Կյիրոնգ շրջանում անհետ կորած է համարվում 558 մարդ: Զոհվածների և անհետ կորածների թվում մեծ թիվ են կազմում ուխտավորները, որոնք ուղևորվում էին դեպի Կայլաս լեռը:
Մասնագետների տվյալներով՝ աղետի պատճառ է դարձել բարձրլեռնային սառցադաշտի փլուզումը: Սկզբնական շրջանում գրանցված 4․4 բալանոց սեյսմիկ ակտիվությունը եղել է հենց սառցաբեկորների ու ժայռերի փլուզման հետևանք: Ցեխահոսքը շարժվել է վայրկյանում շուրջ 50 մետր արագությամբ՝ մարդկանց փրկվելու համար գրեթե ժամանակ չթողնելով:
Իրավիճակը շարունակում է լարված մնալ. փլուզման հետևանքով գետերի հունը արգելափակվել է, և ձևավորվել են արհեստական լճեր: Իշխանությունները զգուշացնում են լճերի հնարավոր պատռման և նոր ջրհեղեղների վտանգի մասին՝ հորդորելով ափամերձ բնակիչներին տեղափոխվել ապահով տարածքներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում