Դավիթ Ֆիդանյանին ձերբակալել էին մի հոդվածով, որը չկա. Հարությունյան
Կարդացեք նաև
«AntiFake-ի լրագրող Դավիթ Ֆիդանյանին ձերբակալել էին արդարադատությունը խոչընդոտելու կասկածով, չնայած Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է արդարադատությանը միջամտելուն։ Այսինքն նման հոդված չկա»,- «Իմնեմնիմի»-ի եթերում հայտարարել է Ֆիդանյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
Նա հիշեցրեց, որ լրագրողին 72 ժամ ձերբակալված պահելուց հետո ազատ են արձակել, չնայած նման հույս ինքը չուներ։
«Ընդ որում խոչընդոտելն արտահայտվել է դուռը միանգամից չբացելով։ Հենց սա ասեցին, «Կարգին հաղորդումն» եմ հիշել»,-ասաց Հարությունյանը՝ նշելով, որ դուռն ի վերջո բացել է Ֆիդանյանը։
Փոդքասթը վարող փաստաբան Ռուբեն Մելիքյանը նկատեց, որ այդ ընթացքում իր դեմ էլ դուռը չէին բացել ԱԱԾ քննիչները, որոնք գտնվում էին Նարեկ Սամսոնյանի բնակարանում։
Անդրադառնալով վերջին քրեական գործերին՝ Վ. Հարությունյանը նկատեց, որ վերջին շրջանում չի եղել մի դեպք, երբ քաղաքական հնչեղություն ունեցող դեպքերով չի եղել մի դեպք, երբ դատարան տարված միջնորդությունները չավարտվեն կալանքներով։
«Վերջին օրերի ես հետևում եմ իշխանական խոսույթին, ասում են, մեզ Ստալինի՞ հետ եք համեմատում։ Գնդակահարե՞լ ենք Վազգենին ու Նարեկին, կալանքի ենք տարել էլի»,-ասաց Հարությունյանը։
Փոդքասթի մյուս վարող փաստաբան Արսեն Բաբայանն ընդգծեց, թե ինչպես են ընտրվում կալանքի գործերով դատավորները։ Նա հիշեցրեց, որ այդ առումով Anticor-ն ուսումնասիրություն է իրականացրել ու խախտումներ հայտնաբերել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում