Ադրբեջանի տարածքում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին. Ալիև
16/11/2025 15:08
Կարդացեք նաև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովից հետո Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կնպաստեն տարածաշրջանում տարանցիկ հնարավորությունների ընդլայնմանը։ Նա այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Տաշքենդում Կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդակցական հանդիպման ժամանակ:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանի տարածքում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը մոտենում է ավարտին, և սկզբնական փուլում դրա թողունակությունը կկազմի 15 միլիոն տոննա։
«Այս երկաթուղին կդառնա Միջին միջանցքի կարևոր զարկերակ։ Ավարտին է մոտենում նաև Զանգեզուրի միջանցքի մաս կազմող մայրուղու կառուցումը», – հավելեց պետության ղեկավարը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում