Յուրաքանչյուր ընտրախախտում տեղում արձանագրվում և կանխվում է.Գալստյան

Յուրաքանչյուր ընտրախախտում տեղում արձանագրվում և կանխվում է.Գալստյան

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը, լրագրողների հետ զրույցում, նշել է․«Մեզ համար ընտրության ընթացքը գնահատում եմ առավել քան բավարար»։

Ըստ Գալստյանի՝ նոյեմբերի 16-ի գիշերը, լույս 17-ի առավոտ ժողովուրդը դրական լիցքեր կստանա։

«Ընտրախախտումների վերաբերյալ շատ ահազանգեր կան, սակայն, հաշվի առնելով այն, որ մեր թիմը լավ պատրաստված է, բոլոր տեղերում վստահված անձիք կան, իրենք կարողանում են արձանագրել։ Եղել է նաև հանցագործության մասին հաղորդում՝ Արագած գյուղում։ Յուրաքանչյուր ընտրախախտում տեղում արձանագրվում և կանխվում է»,-հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում