Էջմիածնում «Հաղթանակ» դաշինքի 3 անդամների տներում այս պահին խուզարկություններ են ընթանում
Կարդացեք նաև
Դաշինքի ներկայացուցիչ Հրանտ Ավետիսյանը նշել է․ «Ավագանու անդամության թեկնածու առաջադրված անձանց տներ են մտել։ Խոսքը 4 հոգու մասին է, երկուսը Էջմիածնից, երկուսը՝ Հայթաղ համայնքից»։ Հրանտ Ավետիսյանն ասել է, որ այլ տեղեկություններ հայտնի չէ։
Նշենք, որ խուզարկում են Դաշինքի անդամներ Կարեն Գևորգյանի, Արմեն Դավթյանի, Մայիս Մելքոնյանի, Տիգրան Գևորգյանի բնակարանները։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է իրականացնում։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Ի դեպ՝ «Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ իրավապահները խուզարկում են ԲՀԿ նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանի տունը: Հայտնում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Հստակ հրահանգ կա՝ խուզարկել Էջմիածնում ընդդիմադիր հայացքներ ունեցող այն անձանց տները, ովքեր կարող էին իրենց հեղինակությամբ այսպես ասած՝ «եղանակ» փոխել Վաղարշապատի ընտրություններին՝ ի նպաստ «Հաղթանակ» դաշինքի:
Իշխանությունը, փաստորեն, այդքան էլ հաշտ չէ ընտրության արդյունքների հետ, ու մտադիր է հատիկ առ հատիկ գնալ ընդդիմադիրների և նրանց սատարողների հետևից: Սա 2026թ.-ի ընտրությունների նախապատրաստական աշխատանք է: Փաստացի Սևակ Խաչատրյանի ստացած ձայները հուսահատության մեջ է գցել իշխող ուժին»,- նշել է լրագրողը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում