Իշխանության ագրեսիվ գործողություններն ակտիվության դինամիկա ունեն․ Աբրահամյան

Իշխանության ագրեսիվ գործողություններն ակտիվության դինամիկա ունեն․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Քաղաքական իշխանության և նրա ամբարտավան ներկայացուցիչների ինքնավստահության հիմքում իրավապահ համակարգի ներկայիս կարգավիճակն է, երբ վերջիններս պարզապես ընդդիմախոսների դեմ մահակի են վերածվել:

Իշխանությունը «քայլ առաջ» է արել` ճնշումներ և քաղաքական հետապնդումներ է սկսել ոչ միայն հաղթող համայնքապետների, այլ ընտրություններին լավ արդյունքներ ցույց տված ուժերի նկատմամբ:

Սրանց նպատակը` 2026-ին ընդառաջ, մրցունակ բոլոր ուժերին, գործիչներին էականորեն թուլացնելն է կամ մեկուսացնելը:

Դաշտի հնարավոր բոլոր մրցակիցները հռչակվել են թշնամիներ և նրանց նկատմամբ տարբեր բնույթի հարձակումներ են իրականացվում:

Ակնհայտ է, որ իշխանության ագրեսիվ գործողությունները ակտիվության դինամիկա ունեն և առաջիկայում առավել սուր բնույթ են կրելու:

Իշխանության դեմ քաղաքական պայքարի ցանկացած նախաձեռնություն, ծրագիր պետք է հաշվի այս իրողությունները, հակառակ դեպքում տապալումը երաշխավորված է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում