«Հաղթանակ» դաշինքը վերցնում է ավագանու մանդատը

«Հաղթանակ» դաշինքը վերցնում է ավագանու մանդատը

Այսօր հրավիրված ասուլիսին «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը, անդրադառնալով 5 անձի դեմ հարուցված քրեական գործին, նշել է․ «Ինձ հետ կապված ոչ մի հարց չկա, ես ոչ մի տեղ չեմ հրավիրվել հարցաքննության, մեր տանը խուզարկություն տեղի չի ունեցել։

Հակակոռուպցիոն դատարանի հայտարությամբ 5 անձի դեմ քրեական գործ է հարուցվել, 5-ից երեքին ես ընդհանրապես չեմ ճանաչում, շփման մեջ չեմ եղել, մեր ընտրողներից են, վաղարշապատցիներ են, փորձում են քրեական գործերի միջոցով երևի թե մարդ գտնեն, ով սուտ ցուցմունք կգրի իմ անձի հետ կապված։ Ասեմ, որ չեն կարող գտնել, որովհետև նման բան չկա»։

Ըստ նրա՝ նույնիսկ չընտրված թեկնածուների դեմ են այս իշխանությունները հետապնդումներ իրականացնում։ «Պատկերացնում եմ, եթե մենք հաղթանակ տանեինք, ամբողջ թիմով լինելու էինք կալանավայրերում, բանտերում։ Այս մարդիկ չեն կարողանում համակերպվել այն մտքին, որ կան մարդիկ, ովքեր 10 000 ձայն են ստացել Վաղարշապատ համայնքում։ Փորձում են ԱԺ ընտրություններից առաջ թիմին սևացնել, ոնց քարոզարշվին փորձեցին և դա իրենց մոտ ստացվեց»,-ասել է նա։

«10000 մարդ մեզ վստահել է, չենք կարող հաշվի չնստել նրանց հետ և չվերցնել ավագանու մանդատը»,- ասել է Խաչատրյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում