Բաքվի հայ գերիները ենթարկվում են խnշտանգnւմների. Սահակյան
Կարդացեք նաև
«Արցախի տեահանումից հետո. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ իրավապաշտպան, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանն ասել է․ «Ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերի արդյունքում մենք շարունակաբար ստանում ենք տագնապացնող տեղեկատվություն, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիները ենթարկվում են խոշտանգումների և երկարատև անազատության մեջ մնալն առաջ է բերել ոչ միայն հոգեբանական, նաև ֆիզիկական լուրջ հետևանքներ»։
Նա նաև նշել է, որ այսօր մամուլում լայն տարածում է ստացել Բաքվում ապօրինի պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքջյանի ուղերձը։
«Հեռախոսազանգը նաև ձայնագրված է, այն ստուգված տեղեկատվություն է, շարունակական բռնությունը հանգեցրել է ընդհուպ մինչև հաշմանդամությա։ Հաշմանդամությամբ պայմանավորված՝ մարդասիրական խնդիրները ևս չեն լուծվում, ինչպես, օրինակ, սայլակի տրամադրում։
Բայց նաև մարդիկ զրկված են պատշաճ սնունդից, միակ բանը, որ տրամադրվում է հացն ու թեյն է, դեղորայք և բուժօգնություն չի տրամադրվում, և տեսնում ենք, որ կա վիճակի սրացում»,- ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում