Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները կկայանան նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում․ Պեսկով
Կարդացեք նաև
Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունները տեղի կունենան նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում (ԱՄԷ)։ Ռուսական լրատվամիջոցներին հղումով այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ եռակողմ հանդիպման հիմնական թեման լինելու է խաղաղ կարգավորման հասնելուց հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցը։
Պեսկովը նաև նշել է, որ բանակցություններին եվրոպացի ներկայացուցչի մասնակցությունը կախված կլինի եվրոպական երկրների դիրքորոշումից։ Նրա խոսքով՝ հանդիպման հստակ ամսաթիվն առայժմ որոշված չէ։
Հարկ է նշել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Ստիվ Ուիթքոֆը եռակողմ բանակցությունների անցկացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ընթացքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում