Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ, երբ ստորագրվի խաղաղության պայմանագիրը․ Ֆիդան
19/11/2025 12:31
Կարդացեք նաև
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային Ժողովում բյուջեի հանձնաժողովում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ այն դեպքում, երբ Երևանն ու Բաքուն ստորագրեն վերջնական խաղաղության պայմանագիր։
Ֆիդանի խոսքով՝ Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ճանապարհին կարևոր են Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը և Հայաստանի հարավով նախատեսվող հաղորդակցային միջանցքը, որոնք, ըստ նրա, չեն ներառվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կողմերի միջև նախաստորագրված խաղաղության փաստաթղթում։
Նա նշել է, որ այս «զգայունությունների» հաղթահարումից և Բաքվի հետ վերջնական համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կբացի սահմանը Հայաստանի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում