Պարտվելով՝ դու պարտավոր ես ժողովրդիցդ ներողություն խնդրել ու հրաժարական տալ․ Թոխատյան

Պարտվելով՝ դու պարտավոր ես ժողովրդիցդ ներողություն խնդրել ու հրաժարական տալ․ Թոխատյան

Mediahub-ին տված հարցազրույցի ընթացքում դերասան Հրանտ Թոխատյանը, խոսելով 2020 թվականից հետո Արցախի կորստի ու  պարտության մասին, ասել է․ «Ինքնասիրության ու ինքնահարգանքի արդյունք է, որովհետև, պարտվելով՝ դու պարտավոր ես ժողովրդիցդ ներողություն խնդրել ու հրաժարական տալ: Հնարավոր է ժողովուրդը նորից ընտրի քեզ, բայց մնալուց առաջին հերթին դու՝ ինքդ քեզ ես խաբում, հետո՝ խաբում ես քո ժողովրդին:

Ժողովուրդ ջան, հասկանում ենք ծանր է՝ եկեք թևերներս կշտենք՝ երկիր կառուցենք: 90-ականներին մի պահ կար՝ մութ ու ցուրտ տարիներին, պատերազմ էր՝ ամենակարևորը բայց ժողովուրդը, ատամները կրճտացնելով, չէր լքում հայրենիքը, պահում էր երկիրը: Ճիշտ ,է ոչ բոլորն էին գնում ռազմաճակատ, որովհետև ոչ բոլորը գիտեին  կրակել:  Բայց այստեղ՝ Հայաստանում, ամեն ինչ անում էին, որպեսզի Արցախը հաղթի ու լինի: Կար հավատ, որն այսօր չկա»:

Թոխատյանի դիտարկմամբ՝ ով գալիս էր իշխանության, եթե անգամ ինքը սիրել է իր հողն ու ջուրը, ընտանիքը՝ հետո սկսեց չսիրել: Փոխարինեց սերը՝ դեպի հայրենիքը, դեպի իշխանությունը: «Այ դա հաղթեց»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում