Ուկրաինայի համար խաղաղության ծրագիրը մշակվել է Միացյալ Նահանգների կողմից․ Ռուբիո
23/11/2025 11:21
Կարդացեք նաև
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաստատել է, որ Ուկրաինայի համար խաղաղության առաջարկի մշակման հետևում կանգնած է Սպիտակ տունը, և Վաշինգտոնը նախաձեռնությունը համարում է հակամարտության կարգավորման բանակցությունների ամուր հիմք։
«Խաղաղության առաջարկը մշակվել է Միացյալ Նահանգների կողմից։ Այն առաջարկվում է որպես ընթացող բանակցությունների ամուր հիմք», – ասել է նա։
Ռուբիոյի խոսքով, նախաձեռնությունը հիմնված է ինչպես ռուսական կողմի առաջարկների, այնպես էլ Կիևի նախկին և ներկա առաջարկների վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում