Փաշինյանական ընտրությունները կալանավորումներ ու բռնաճնշումներ են․ Տիգրան Աբրահամյան

Փաշինյանական ընտրությունները կալանավորումներ ու բռնաճնշումներ են․ Տիգրան Աբրահամյան

Նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երկրում սպասվող քաղաքական զարգացումներին և արտահերթ ընտրությունների վերաբերյալ քննարկումներին։

Տիգրան Աբրահամյանը մասնավորապես գրել է․

«Թե ինչ է նշանակում ընտրություններ փաշինյանական ձևով, բոլորը գիտեն, նույնիսկ Եվրոպայում՝ կալանավորումներ, բռնաճնշումներ, ձայների գողություն (ԲՀԿ-ն վկա), թշնամության, ատելության սերմանում ու խորը հիասթափության ալիք:

Ես չգիտեմ, թե արտահերթ ընտրություններից ակնկալիք ունեցողները մտքում ինչ սցենարներ ունեն (հուսով եմ` ունեն կամ կունենան), բայց մի բանում վստահ եմ՝ գործող իշխանությունն արկածախնդրության է պատրաստվում, որում իրենցից դուրս ուժերի, գործիչների դերը կա՛մ պատասխանատվության կիսումն է, կա՛մ բռնաճնշումների նոր ալիքի տակ հայտնվելը:

Թե այդ արկածախնդրությունն ի՞նչ դրսևորմամբ կլինի, աստիճանաբար կուրվագծվի, բայց մի բան ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է, իսկ իրադրությանը համարժեք չգործելու պարագայում ցավոտ հարվածներ է ստանալու և՛ հավաքական ընդդիմությունը, և՛ պետությունը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում