Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունները ամենաարդյունավետն էին. Ռուբիո

Ժնևում Ուկրաինայի հարցով բանակցությունները ամենաարդյունավետն էին. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ժնևի բանակցությունները մինչ օրս ամենաարդյունավետն են եղել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերի շրջանակներում։

«Մենք, թերևս, ունենում ենք այս ամբողջ գործընթացի ամենաարդյունավետ և իմաստալից հանդիպումը, որին մենք ներգրավված ենք եղել հենց սկզբից», — լրագրողներին ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում