ՌԴ-ն չի քննարկի Ուկրաինայի կարգավորման ծրագիրը լրատվամիջոցների միջոցով. Պեսկով
Կարդացեք նաև
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է․ «Կրեմլը հայտարարել է, որ անհնար է քննարկել Ուկրաինայի կարգավորման ԱՄՆ ծրագիրը լրատվամիջոցների միջոցով։ Մենք արդեն հայտարարել ենք, որ անհնար և անտեղի ենք համարում քննարկումներ անցկացնել լրատվամիջոցների միջոցով»,-ապա հավել, որ Մոսկվան չի ցանկանում դա անել։
«Դուք, ըստ էության, առաջարկում եք համեմատել լրատվամիջոցների հրապարակումները։ Մենք չգիտենք, թե որքանով է դա հավաստի», – նշել է նա՝ մեկնաբանելով արևմտյան մամուլում հրապարակված ԱՄՆ ծրագրին եվրոպական հակաառաջարկների տեքստը։
Պեսկովը նշել է, որ սա չափազանց կարևոր և բարդ հարց է միայն լրատվամիջոցների հաղորդագրությունների վրա հույսը դնելու համար։ Նա նաև ընդգծել է, որ պետք է հույսը դնել պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվության վրա, իսկ այդպիսիք հիմա Մոսկվան չունի։
Նա հայտնել է, որ Կրեմլում արձանագրել են, որ ավելի վաղ Մոսկվային ուղարկված տեքստում «որոշակի ճշգրտումներ են կատարվել», սակայն փոփոխված տարբերակը Մոսկվան դեռ պաշտոնապես չի ստացել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև այս շաբաթ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ չեն սպասվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում