Քահանաները դատապարտում են Տեր Երվանդ քահանա Բաբայանի արարքը
Կարդացեք նաև
«Ես, Տեր Արծրուն քահանա Միքայելյանս, դատապարտում եմ անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Սուրբ Պատարագի ժամանակ Վեհափառ Հոր անվան զեղչումը, ինչը հանգեցրել է եկեղեցական կանոնի խախտման։ Հուսով եմ, որ Տեր Երվանդը կհասկանա իր հակականոնական կեցվածքը և կզղջա»,- նշել է Մասյացոտնի թեմի Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արծրուն քահանա Միքայելյանը։
Տեր Աբրահամ Մարտիրոսյանը նույնպես դատապարտում է անցած կիրակի օրը Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցում Սուրբ Պատարագի ընթացքում Տեր Երվանդ քահանա Բաբայանի կողմից Վեհափառ Հայրապետի անվան միտումնավոր զեղչումը:
«Այս արարքը հանդիսանում է եկեղեցական Սուրբ կանոնի կոպիտ խախտում և առաջացնում է խորը մտահոգություն։
Հույս ունեմ, որ Տեր Երվանդը կգիտակցի իր հակականոնական կեցվածքի ողջ ծանրությունը, կհասկանա դրա նկատմամբ հոգևորականության ու հավատացյալների մտահոգությունը և անկեղծորեն կզղջա»,- նշում է Տեր Աբրահամ Մարտիրոսյանը։
Տեր Տիրանը միանում է Արժանպատիվ Տեր Աբրահամին, Տեր Արծրունին, Տեր Եփրեմին, Տեր Միքայելին և վերստին հաստատում, որ Աստուծո առաջ Միածնաէջ Սուրբ Խորանի վրա արված ուխտին հավատարիմ ու անսասան է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում