ԱԺ-ում մեկնարկել են քաղբանտարկյալներին վերաբերվող լսումները
Կարդացեք նաև
ԱԺ-ում մեկնարկել են «Հայաստան» խմբակցության կողմից նախաձեռնված «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումները։
Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Հայաստանում տեղի է ունենում ժողովրդավարության հետընթաց, որի բաղկացուցիչ մասն են՝ խոսքի, խղճի և հայացքների ազատությունների կոպիտ խախտումները, ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները, ինչպես նաև քաղաքական այլ հայացքներ ունեցող գործիչների և քաղաքացիների նկատմամբ շինծու քրեական գործերի հարուցումը։
Նրա խոսքով՝ ընտրովի արդարադատությունը հանգեցրել է աննախադեպ թվով քաղաքական բանտարկյալների։
«Այս ամենը միտված է երկրում վախի մթնոլորտ ստեղծելուն և իշխանությունը ցանկացած գնով պահելուն, ինչը կարող է բերել Սահմանադրության վերջնական տապալման»,– ասել է նա։
Օհանյանը նշել է, որ լսումների թեմայի կարևորությունից ելնելով՝ քննարկումներ են ունեցել գործընկեր «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։ Թեման քննարկվել է նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովում, և լսումներին հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազը, ով, ինչպես ընդգծեց Օհանյանը, ներկա չէ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում