Իրանն ու Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտություն են տեսնում

Իրանն ու Պակիստանը ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության անհրաժեշտություն են տեսնում

Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ  Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի բանակի շտաբի պետ, ֆելդմարշալ Սայեդ Ասիմ Մունիրին։

Իրանական գործակալության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Սայեդ Ասիմ Մունիրն ընդգծել է Իրանի հետ ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի և երկու հարևանների առջև ծառացած անվտանգության մարտահրավերների հաղթահարման գործում։

Հաղորդվում է, որ Ալի Լարիջանին ընդգծել է երկու երկրների միջև համակարգման և համագործակցության կարևորությունը՝ տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու և երկարաժամկետ կայունություն ապահովելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում