Դվինի Արտակին Կոնդի եկեղեցին խանգարում է. «Հրապարակ»

Դվինի Արտակին Կոնդի եկեղեցին խանգարում է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դեռ տարեսկզբին լուրեր շրջանառվեցին, որ Արտակ Թովմասյանը պատրաստվում է «Դվին» հյուրանոցային համալիրում խաղատուն բացել: Օրենքը թույլ է տալիս խաղատուն բացել նաեւ Երեւանում` «40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում»: Ինչպես հայտնի է, Երեւանում կազինո չկա, տարիներ առաջ դրանք տեղափոխվել են Երեւանից դուրս, սակայն օրենքը նման հնարավորություն տալիս է:

Բայց Դվինի Արտակի բախտը չի բերել, պարզվում է` օրենքում սահմանափակում կա․ խաղատան մոտակայքում եկեղեցի չպետք է լինի, խաղատան եւ եկեղեցու միջեւ հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մետր, իսկ «Դվինը» Կոնդի եկեղեցուն է կպած: Ի դեպ, Աբովյան փողոցում կառուցվող հյուրանոցային համալիրում, որը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, շուտով խաղատուն կբացվի: Այս դեպքում` Սուրբ Աննա եկեղեցուց նորակառույց հյուրանոցը թույլատրելի հեռավորության վրա է:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում